00:00:00

Վաղը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումներն են, դատավճիռը, հավանաբար, նույնպես վաղը կհրապարակվի. Մելիքյան

16:33, 10 ապրիլ 2024 Բլոգ

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու և ավարտվելու են վաղը՝ ապրիլի 11-ին. ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ըստ նրա, հավանաբար, վերդիկտը (դատավճիռը) նույնպես կհրապարակվի վաղը։ Դատական նիստը տեղի կունենա ժամը 17:00-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1):

«Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստն ընդհատվեց Մալյանի վերջին խոսքի ընթացքում, երբ դատարանն անսպասելիորեն հայտարարեց, որ դատալսումները կշարունակվեն դռնփակ ռեժիմով։ Մալյանը գրավոր հրաժարվեց դռնփակ նիստին մասնակցելուց, իսկ դատարանը դռնփակ նիստում որոշեց վերադառնալ բռնբաց ռեժիմի։

Այսպիսով, վաղվա նիստը լինելու է դռնբաց, այսինքն՝ մուտքն ազատ է լինելու թե՛ լրատվամիջոցների և թե՛ քաղաքացիների համար (բացառությամբ՝ դատարանի գնահատմամբ՝ «դատական նիստի կարգը խախտած» քաղաքացիների)։

Հիշեցնեմ նաև, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից, արդեն շուրջ 7 ամիս»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր