00:00:00

«Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ` արևմտամոլները». Շարմազանով

19:07, 05 ապրիլ 2024 Բլոգ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր նպատակն ուժեղ ու ազգային Հայաստանն է, մնացածը՝ միջոցներ են։

Արևմուտքը խորհուրդ է տալիս Ռուսաստանից հեռանալ։

Ռուսաատանը կոչ է անում Արեւմուտքին չմոտենալ։

Թուրքիան հորդորում է կատարել Ադրբեջանի պահանջները։

Իրանն առաջարկում է արտատարածաշրջանային ուժերի հետ չմերձենալ։

Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»։

Մեզ հետ վարվում են «որբի գլխի» նման։

Հասկացանք, որ պարտվել ենք, նորմալ ղեկավար էլ չունենք, բայց Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա։

Ցանկացած դաշինքի ու վեկտորի հիմքում պետք է ուղղված լինի բացառապես Հայաստանի պետական ու ազգային շահը։

Մեր մպատակը՝ Հայաստանի անկախ պետականության գոյությունն ու զարգացումն է, մնացյալը՝ պետականության հզորացմանն ուղղված սոսկ միջոցներ պետք է լինեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր