00:00:00

«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում

12:57, 05 ապրիլ 2024 Բլոգ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ՝ նիկոլիստները, մեկ էլ՝ անուղղելի արևմտամոլները։

Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ… Սերժ Սարգսյանի ասածներն եք քննադատու՞մ ՝ ասելով, թե նա «երկրորդում է Բաքվին»։

Հիմա ուշադիր կարդացեք գրածներս։

Զեզնից, Նիկոլից ու ձեր արևմտյան «պապա-մամաներից» Բաքվին ավելի լավ երկրորդող չի եղել ու չկա։

Նիկոլն է երկրորդել Բաքվին ու ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս։

Արևմուտքն է երկրորդել Բաքվին ու առաջարկել ՀՀ-ին «Արցախի հարցում նշաձողն իջեցնել»։

Արևմուսքն է  Միշելի ու Մակրոնի հովանավորությամբ Պրահայում Փաշինյանին սատարել Արցախն ադրբեջանական ճանաչել։

Փաշինյանն է երկրորդել Բաքվին, երբ համաձայն է Տավուշի 4 գյուղերը հանձնել Ադրբեջանին։

Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու Ալիևի նման պատերազմով է սպառնում հայ ժողովրդին։

Փաշինյանն է երկրորդել Բաքվին ու ծրագրում է փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը։

Շարքը երկար է…

Սերժ Սարգսյանից մեկ Ալիևն է վառված, մեկ նիկոլիստները, մեկ էլ  արևմտամոլները։

Ինչու՞…որովհետև թույլ չէր տալիս Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական գործիք»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր