00:00:00

«2016-ին հաղթեցինք, քանի որ երկիրը տեր ուներ՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան, իսկ 2020թ-ին լայվով վարչապետը փուռը տվեց մեր ազգի հաղթանակները»

15:19, 02 ապրիլ 2024 Բլոգ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2016-ի ապրիլին Ալիեւի պլանը տապալվեց։

Մեր բանակը արժանի դաս տվեց թշնամուն, իսկ Ալիեւը պատերազմից հետո ասեց, որ «փակ դռների հետեւում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

2016-ի ապրիլին հայը հաղթեց եւ մարտի դաշտում, եւ բանակցային սեղանին (Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները վկա):

Հաղթեցինք նաեւ, քանի որ երկիրը տեր ուներ՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան։

Իսկ 2020-ին էլ խայտառակ պարտվեցինք, քանի որ թե բանակը,թե երկիրը անտեր էին… լայվով վարչապետը փուռը տվեց մեր ազգի հաղթանակները։

Հ.Գ. Միեւնույն ժողովուրդը, նայած ով է նրան առաջնորդում, կարող է եւ հրաշագործություններ անել, եւ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջեւ։ Գարեգին Նժդեհ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր