00:00:00

«Չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը»․ Զաքարյանը մեկնաբանում է Փաշինյանին

22:26, 01 ապրիլ 2024 Բլոգ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը մեկնաբանել է վարչապետ Փաշինյանի՝ թիմակիցների հետ հանդիպման ժամանակ ավելի վաղ արված հայտարարությանը, որտեղ Փաշինյանը նշում էր, որ չհանձնվելու ռազմավարական որոշում է կայացրել․ 

«Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները:

Ես չեմ հանձնվելու, բայց քայլ առ քայլ հանձնելու եմ ձեր սուվերենությունը, անկախ պետականություն ունենալու և անվտանգ ապրելու ձեր իրավունքը:

Ես չեմ հանձնվելու, բայց հերթով հանձնելու եմ ձեր սերունդների զարգացման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:

Ես չեմ հանձնվելու, բայց հանձնելու եմ ձեր պատմական հիշողությունը, հավաքական ներուժը, ձեր ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները, ազգային արժանապատվությունը...

Մի խոսքով` իմ չհանձնվելու դիմաց ձեր բոլորիդ հանձնելու եմ:

Հ.Գ.

Քանի որ Նիկոլն ամեն բան անում է իր իսկ հայտարարածին հակառակ, հավանաբար եկել է «հանձնվելու» ժամանակը: Սեփական թիմակիցների կասկածներն ու վախերը ցրելու համար` նա չի հանձնվելու: Միգուցե փախչելու է, բայց չի հանձնվելու»,- գրել է Զաքարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր