00:00:00

Ադրբեջանական մեդիայում ակնհայտորեն պատրաստություն է գնում՝ հնարավոր էսկալացիա կազմակերպելու համար

00:16, 31 մարտ 2024 Բլոգ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանական մեդիա տիրույթում ակնհայտորեն պատրաստություններ են գնում՝ հնարավոր էսկալացիա կազմակերպելու համար։ Այսօր նիստ է արել իրենց ՊՆ նախարարը ու հրահանգներ տվել, դրան զուգահեռ ադրբեջանական տելեգրամյան ալիքներն են կեղծ տեղեկություններ հաղորդում, թե իբրև հայկական կողմը տեխնիկա է մոտեցնում սահմանին։ Սա շատ քաջածանոթ ձեռագիր է։

Ըստ իս՝ այս ամենը պետք է ՀՀ պատկան գերատեսչությունների կողմից արագորեն հաղորդակցվի որոշ մայրաքաղաքների հետ՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիվ քայլերը կասեցնելու նպատակով։ Կարծում եմ՝ այդ հնարավորությունները մենք ունենք։ Գրառմանս իմաստը ոչ թե անհանգստություն տարածելն է, այլ հնարավոր կանխարգելիչ քայլերի ակնկալիքով տեղեկություն փոխանցելը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր