00:00:00

Տրամադրությունս մարտական է, եկել եմ բանտ, որ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին․ Սաղաթելյան

22:06, 30 մարտ 2024 Բլոգ

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վազգեն Սաղաթելյանի մոտ էի: Շատ լավ է, տրամադրությունը բարձր:

Վազգենը ողջունում է բոլորիդ, մեծ շնորհակալություն հայտնում աջակցության համար:

Խնդրեց ձեզ փոխանցել՝

«տեղյակ եմ, որ շատ շատ մարդիկ անդադար ռեժիմով հետաքրքրվում են իմ մասին: Ինձ զգում եմ հրաշալի: Տրամադրությունս բարձր է ու մարտական: Եկել եմ բանտ, որ անձամբ ծանոթանամ Նիկոլի ապագա կացարանի պայմաններին»:

«Իմնեմնիմի» ընտանիքի անդամներին ուղղված ուղերձը խնդրել է, որ հրապարակեմ հենց պոդքաստի ընթացքում, ինչն էլ կանեմ մոտ ապագայում:

Երբ Վազգենին հարցրեցի, թե ո՞նց են պայմանները քրեակատարողականում, նա պատասխանեց՝ «Համարյա Եգիպտոսի նման...

- ստեղ էլ ա լյոքշ,

- ստեղ էլ խորհուրդ չի տրվում լքել հանգստյան տան տարածքը,

- սնունդը ներառված ա փաթեթում, բայց էնքան էլ լավը չի,

- սպասարկող անձնակազմը շատ են ու բոլորը նույն շորերով»»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր