00:00:00

«Դուք վախեցած եք․ դա երևում է»․ Ռուբեն Մխիթարյան

14:58, 29 մարտ 2024 Բլոգ

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող «խրոխտ» դիրքի մեջ:

Դուք մտքերի մեջ եք: Դուք հասկանում եք, որ նա վերջում ձեզ թողնելու է մեն-մենակ՝ դեմ առ դեմ աչքերը սևացած, արնակալած բիբերով մարդկանց առաջ: Դուք գիշերները դադարել եք լավ քնել: Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ: Դուք հասկանում եք, որ վերջը մոտենում է:

Դուք դա զգում եք փողոցում, ձեր շենքի բակում, վերելակի մեջ: Դուք վախեցած եք: Եվ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր