«Խորհուրդ չենք տալիս ստուգել համարժեք և կոշտ պատասխան տալու Ռուսաստանի պատրաստակամությունը»,- այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին հայտարարությունները:
Հիշեցնենք՝ Մակրոնը Փարիզում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովի արդյունքներով միանշանակ չէր բացառել հատուկ ռազմական գործողության անցկացման գոտի ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը: