ԿԳՄՍ նախարարը չպատասխանեց՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը գողության համա՞ր է ազատվել աշխատանքից։
«Տիկին Գալոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինձ համար այս հարցը սպառված է, որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- կառավարության նիստից հետո լրագրողներ հետ զրույցում ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, թե հարգանքով է վերաբերվում Գալոյանի որոշմանը։
«Կարծում եմ՝ այլևս օրակարգային չեն մնացած հարցերը»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ մամուլում լուրեր էին տարածվել, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը 2017թ.-ին գողություն էր կատարել ԱՄՆ-ում «Նեյման Մարկուս» հագուստի խանութից: Նշվում էր, որ նա 2 օր նստել է Լոս Անջելեսի բանտում։
Մանրամասները՝ տեսանյութում։