00:00:00

Եթե ՔՊ-ն մնա, ունենալու ենք լավագույն դեպքում «Երևանի Հանրապետություն», վարչապետն օրենքից դուրս է

16:31, 20 մարտ 2024 Տեսանյութեր

«Ազգովի պետք է վերափոխվենք և թույլ չտանք պետության կործանում»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում արցախահայերի հրավիրած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը և պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նշեց, որ ներկայումս մենք պետք է կատարենք սարդարապատյան անհնարինություն ազգովի, որքան էլ դժվար է պատկերացնել, բայց որպեսզի այս հրապարակն Արցախից էստաֆետով չհանձնվի Սյունիքի կամ Տավուշի, Գեղարքունիքի կամ Վայոց ձորի կամ անգամ Արարատի մարզի բնակիչներին, համազգային խենթության բանաձևը պետք է գտնենք։ «Առաջին քայլն այն է, որ բոլորս պետք է գիտակցենք, որ կոնկրետ իշխանության խոսափողը Սահմանադրությունից, սեփական երդումից դուրս է, և, որ հայ ժողովուրդը պետք է ոչ միայն արցախցիների վերադարձի հավաքական իրավունքի համար հավաքվի, այլև համարի, որ մեր բոլոր մարզերը, յուրաքանչյուր քաղաք և գյուղ, բնակավայր հարվածի ու վտանգի մեջ են։ Մենք պետք է կարողանանք մեր միջի փոքրությունը հաղթահարենք և համազգային, վերկուսակցական, համաքաղաքացիական այլընտրանք ստեղծենք մոտ օրերին։ Եթե այսպես շարունակվի, այս հրաշալի հրապարակը պետք է ոչ միայն արցախցիների խնդիրները քննարկի, այլև Հայաստանի այլ մարզերի»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի բառապաշարից է «թուքումուր» բառը, նա է, որ դա սփռում է մեր ժողովրդի, պատմության վրա, և ինքը վերջապես պետք է պատասխանը ստանա։

Նրա որակմամբ, ակնհայտ է, որ ինքն իրացնում է հարևան բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը, բանակցային մոտեցումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր