00:00:00

Մեդվեդևը շնորհավորել է Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

22:54, 17 մարտ 2024 Աշխարհ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում շնորհավորել է նախագահի թեկնածու և պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինին` ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Վ.Վ.Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի ընտրություններում փայլուն հաղթանակի կապակցությամբ»,- ասված է ուղերձում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ արձանագրությունների 30%-ի մշակումից հետո Պուտինը նախագահական ընտրություններում առաջատարն է՝ հավաքելով ձայների 87,68%-ը։ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,22%:

Նա բարձր է գնահատել ընտրական հանձնաժողովների բոլոր անդամների աշխատանքը Ռուսաստանում նախագահական ընտրությունների կազմակերպման գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր