Ռուսաստանի նախագահական ընտրություններին ամբողջ երկրում մասնակցության ընդհանուր թիվը Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 73,33%: Դա հայտնի է դառնում Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական տախտակի տվյալներից։
«Քվեարկության մասնակցությունը 73,33 տոկոս է»,- ցույց են տալիս տվյալները։
Տվյալները չեն ներառում հեռավար էլեկտրոնային քվեարկությանը մասնակցության թիվը։
Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին ընտրատեղամասերն ավարտել են իրենց աշխատանքը երկրի բոլոր շրջաններում, բացառությամբ Կալինինգրադի: