00:00:00

Պուտինը հանձնարարական է տվել հրապարակել Իլ-76-ի հետաքննության արդյունքները

20:46, 17 մարտ 2024 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ Քննչական կոմիտեին հրապարակել Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն պետք է հրապարակի 2024 թվականի հունվարի 24-ին Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հանգամանքների և պատճառների հետաքննության արդյունքները»,- ասվում է հրամանի տեքստում։ Նշվում է, որ հաշվետվությունը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր