Հայաստանում սկսել են փորձարկել դեպի Մարս թռիչքների համար նախատեսված սկաֆանդրներն ու ռոբոտները։ Նախագծով զբաղվում է հետազոտողների միջազգային խումբը՝ Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի մասնագետների մասնակցությամբ։ Թեստերն անցկացվում են Արմաշ գյուղի մոտակայքում։
Գերմանացի հետազոտողների կարծիքով՝ Հայաստանի տեղագրությունը հիշեցնում է Մարսի ռելիեֆը, այդ պատճառով էլ որոշել են թեստավորումն անցկացնել հենց այնտեղ, գրում է Bild-ը։
Ընդհանուր առմամբ, նախագծին մասնակցում են 26 երկրների ավելի քան 200 գիտնականներ: