Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մանրամասներ չհաղորդելով։
Ինչպես ավելի ուշ հայտնել է Belta-ն, պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը և իրավիճակը տարածաշրջանում: