«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած՝ աճուրդով վաճառված «գոլդ» համարանիշներից ձեռքբերողներից մեկը եղել է իշխանամերձ օղակներից։ Լրատվամիջոցը պարզել է, որ Երևանում շրջող «00 DD 000» համարանիշով Rolls-Royce Specter մակնիշի ավտոմեքենան պատկանում է Սամվել Ալեքսանյանի փեսային՝ Դավիթ Դավթյանին։ Վերջինս «Моя семья» ընկերության տնօրենի որդին է։
Մեքենայի շուկայական արժեքը շուրջ 700.000 ԱՄՆ դոլար է։