00:00:00

Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ հոբելյանական փառատոնի բացմանը հնչել են Էդգար Հովհաննիսյանի, Առնո Բաբաջանյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները

15:44, 16 մարտ 2024 Հասարակություն

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ հոբելյանական փառատոնը։ Այն ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։  

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է, այն անշեղորեն հետևում է 20-րդ դարի և ժամանակակից հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը։

Հայտնի է, որ հայ կոմպոզիտորների բազմաթիվ արժեքավոր ստեղծագործությունների պարտիտուրներ դեռևս մնում են հեղինակների անձնական կամ այլ արխիվներում և հաճախ գտնվում են անմխիթար վիճակում՝ հասանելի չլինելով ստեղծագործությունների համերգային ներկայացման համար: Այդ իսկ պատճառով փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Դե‚ իսկ ամենակարևորը փառատոնին այդ ստեղծագործությունների կատարումն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր