ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս առցանց է քվեարկել ՌԴ նախագահի ընտրություններում։ Ավելի վաղ իր աշխատասենյակից առցանց քվեարկել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է մարտի 15-ին, որը կտևի երեք օր և կավարտվի ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։