00:00:00

Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

13:52, 16 մարտ 2024 Հասարակություն

Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։  Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայերում կլինեն՝ ինտենսիվ։ 

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4, 19-ի ցերեկը՝ ևս 3-5 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր