00:00:00

Միլիարդներ՝ նորաստեղծ ՊՈԱԿ-ի համար․ «Հրապարակ»

08:35, 16 մարտ 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո նոր ՊՈԱԿ է ստեղծվում, որը կոչվելու է Տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Կազմակերպության ստեղծումը կառավարությունը հիմնավորում է այսպես. «Տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար․․․»։

Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի մշակմամբ, որոնք պետք է, ենթադրաբար, տեղեկատվական անվտանգություն ապահովեն։ Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024թ. 10 ամիսների համար կազմել են 1 միլիարդ 343 միլիոն 820 հազար, իսկ 2025թ. եւ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար՝ շուրջ 1 միլիարդ 14 մլն 382 հազար դրամ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 03․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր