Արդեն մի քանի օր է, ինչ սոցցանցերի տարբեր հարթակներում լուրեր են պտտվում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի մահվան մասին։
Տարածվող տեղեկությունների ֆոնին Թոխատյանի կինն ու դուստրը՝ Լուիզա Ներսիսյանն ու Լիլի Թոխատյանը, համատեղ հրապարակում են արել՝ այսպիսով ևս մեկ անգամ հերքելով կեղծ լուրերը:
Թոխատյաններն այս օրերին գտնվում են ԱՄՆ-ում, որտեղից էլ Լուիզա Ներսիսյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է ամուսնու հետ համատեղ լուսանկարներ։ Իսկ Լիլին կսիվել է գեղեցիկ տեսանյութում մոր և հոր մասնակցությամբ։