Ռուսաստանի Բելգորոդի մարզի նոր գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 խաղաղ բնակիչ։ Գնդակոծության պահին տղամարդն իր աշխատավայրում էր՝ խանութում», - գրել է Գլադկովն իր Տելեգրամ ալիքում՝ հավելելով, որ կա նաև 2 վիրավոր։
Բելգորոդի նահանգապետը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են քաղաքին մոտեցող 10 օդային թիրախ։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում Բելգորոդի վրա «ահաբեկչական հարձակման» փորձ է կատարվել RM-70 «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով․ ՀՕՊ համակարգերը խոցել են 10 հրթիռ։