00:00:00

ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը և Ալխաս Ղազարյանը հարցաքննվել են․ «Ժողովուրդ»

09:43, 15 մարտ 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը և Ալխաս Ղազարյանը ծանուցում են ստացել Երեւան քաղաքի դատարանից, որ ներկայանան դատարան՝ հարցաքննության: Նրանք ներկայացել ու հարցաքննվել են:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր ամբարտավան պահվածք դրսեւորած հանձնաժողովի նախագահին, որը պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել ՔՊ պատգամավորի ձախ հոնքին:

Քրեական գործը 2023 թվականի ապրիլի 25-ին մտել է դատարան, եւ Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել:

Դատաքննությունը դեռևս շարունակվում է»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր