Րոպեներ առաջ տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով՝ մայիսի 3-ին Երևանում կխաղան իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը»: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը: Մայիսի 3-ին Երևանում կխաղան իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը», մյուսում՝ պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Մայորկան»: Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանա մայիսի 5-ին»,- գրել է Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ սա պատմական իրադարձություն է, և մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք: