00:00:00

Պուտինից վախենալ պետք չէ, նրան պետք է հարգել և լսել. Պեսկովը՝ Լիտվայի նախագահին

15:16, 14 մարտ 2024 Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լիտվայի նախագահին խորհուրդ է տվել հարգել ու լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Պուտինից վախենալ պետք չէ, Պուտինին պետք է հարգել և լսել»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը բալթյան հանրապետության ղեկավար Գիտանաս Նաուսեդայի խոսքերին։

«Մենք խոսում ենք Լիտվայում տեղի ունեցած միջադեպի մասին: Պետք չէ վախենալ Պուտինից: Պուտինին պետք է հարգել և լսել: Բայց մենք չենք կարող որևէ կերպ մեկնաբանել, թե ինչ է կատարվում Լիտվայում: Դա պետք է անի Լիտվիայի ոստիկանությունը կամ ՆԳՆ-ն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Լիտվայի նախագահը Վիլնյուսում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գաղափարակից, Հակակոռուպցիոն հիմնադրամի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովի վրա մուրճով հարձակումից հետո  ասել էր, որ «Լիտվայում Պուտինից ոչ ոք չի վախենում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր