Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համաձայն չէ նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությանը, թե էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումն իրականացվել է առանց պատշաճ պատրաստվելու։
«Մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել ու ասել՝ կլինեն հաջորդ դարերում՝ ավելի պատրաստված ու ոչինչ չանել։ Մեր մոտեցումն է, որ մենք բոլոր նախանշված բարեփոխումները պետք է իրականացնենք հստակ ժամկետներում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ ցանկացած խնդիր, որ առաջանում է, լուծվող է։
Ավանեսյանը կարդացել է Թորոսյանի գրառումը, բայց համաձայն չէ նրա մտքերի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։