00:00:00

Ռուսաստանը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային գրոհի

11:08, 13 մարտ 2024 Աշխարհ

Ռուսաստանի մի շարք շրջաններ մարտի լույս 13-ի գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի։  Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը իր Տելեգրամ ալիքում հայտնել է, որ Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման։

«Նախնական տվյալներով՝ կան տուժածներ», - գրել է Մալկովը՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները։ ՏԱՍՍ գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհից հետո միջին ծանրության վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 2 մարդ։ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևն իր հերթին հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են ավելի քան 30 ԱԹՍ։

«Ըստ խոցված օբյեկտների մնացորդների ընկնելու վայրերից ստացված օպերատիվ տվյալների՝ մի շարք մունիցիպալիտետներում կան ենթակառուցվածքի և բնակելի տների աննշան վնասվածքներ», - գրել է նահանգապետը՝ հավելելով, որ տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր