00:00:00

Էրդողանը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ «տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի»

10:47, 13 մարտ 2024 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից մեկն է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ղեկավարը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի։

Հիշեցնենք, որ «Անադոլու»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ երկու կարևոր հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են։

«Այդ խնդիրներից առաջինը կապված է երկու երկրների սահմանների որոշման սկզբունքների հետ, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցության և տրանսպորտային գծերի ապաշրջափակման հետ»,-ասել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր