Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա մարտի 31-ն՝ Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո:
«Շարունակում ենք մեր երկխոսությունը Սև ծովում մեր երկու հարևանների հետ։ Անցյալ ուրբաթ մենք Ստամբուլում ընդունեցինք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Իսկ ընտրություններից հետո մենք կընդունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», - ասել է Էրդողանը: