Երևանի ավագանին 32 «կողմ», 2 «դեմ» ձայներով ընդունեց սեպտեմբերի 1-ից տրանսպորտի նոր ուղեվարձ սահմանելու մասին նախագիծը։
30 օր երթևեկելու համար սահմանվել է 9 000 դրամ։ Եռամսյակային փաթեթը 24 000 դրամ է, տարեկանը՝ 90 000 դրամ:
Ավագանու «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյկոտել էին քվեարկությունը։