00:00:00

Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին

13:15, 12 մարտ 2024 Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնապահ մնաց մեկնաբանել ՌԴ նախագահի այն խոսքերը, թե ՀՀ-ում Արցախի նախկին ղեկավարներին չեն սպասում:

«Ինչպես նախկինում ասել եմ՝ ուրիշին վերագրվող ուղիղ մեջբերումները նախընտրում եմ մեկնաբանել անձամբ կարդալուց հետո»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ՀՀ քայլերին՝ վարչապետն ասաց, որ  նրանց վերադարձնելու ուղղությամբ ամենօրյա աշխատանք է արվում.

«Ես հասկանում եմ, որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա: Նախկինում էլ գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպումներից իքս պահի խուսափում էի, քանի որ ինչ էլ ասեի, իրենց համար դա ոչ մի բան էր, քանի դեռ իրենց հարազատները տանը չէին: Հետևաբար, հարցի սոլիտ պատասխանն այն է, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում: Արդյունավե՞տ է այդ աշխատանքը․ քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել, ակնհայտորեն՝ ոչ: Բայց նույն կերպ մենք շատ երկար «անարդյունավետ» աշխատանք արեցինք դեկտեմբերին եկած եղբայրներին վերադարձնելու ուղղությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր