91 տարեկանում մահացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմիկը՝ Եվգենի Պուտինը։ Այս մասին հայտնում է mk.ru-ն:
Եվգենի Պուտինը Իվանովոյում հայտնի ուրոլոգ էր։ Կյանքի վերջին տարիները նա որդու հետ անցկացրել է Սուզդալում։
Մահվան պատճառը չի հաղորդվում։ Եվգենի Պուտինին հուղարկավորել են անցյալ կիրակի։
ՌԴ նախագահի և Եվգենի Պուտինի հայրերը՝ Վլադիմիրն ու Միխայիլը հարազատ եղբայրներ էին։