00:00:00

Ընդդեմ Ադրբեջանի ներկայացված միջազգային գանգատներից հրաժարվելու հարց քննարկվել է ու քննարկվում է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց:
 
«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է», - ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նրա խոսքով` այս հարցը կարող է քննարկվել ամենավերջում, երբ խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն ու ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել:
 
«Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ, իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր` Հայաստանի համար դա մի գործոն է, որը կարևոր է մեր ասելիքը, մեր օրակարգն առաջ մղելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Ըստ վարչապետի` այս հարցը պետք է լինի երկուստեք:
 
«Խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի պարագայում, երկուստեք պետք է գնալ նման լուծման»,- նշեց Փաշինյանը:
 
Նշենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր