Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց` Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվի նրանց գործունեությունը:
«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու, անվտանգություն ապահովելու ու սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության ու մատուցված ծառայության համար»,-ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ են ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողություն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության:
«Սա է ամբողջ նամակը», - հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։