00:00:00

Մարությանին թույլ չտվեցին մտնել քաղաքապետարանի շենք․ ինչ է կատարվում

10:33, 12 մարտ 2024 Տեսանյութեր

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ոստիկանները թույլ չտվեցին մուտք գործել քաղաքապետարանի շենք։ Մարությանը մինչ այդ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենց խմբակցության կողմից հրավիրված է եղել մասնակցելու ավագանու նիստին և պետք է հինգ րոպեյանոց ելույթ ունենար։ Սակայն նիստը մեկնարկեց և Մարությանին ներս մտնել թույլ չտրվեց։

«Հիշեցնեմ, որ ապօրինի կերպով ինձ և ավագանու ևս երկու անդամի զրկեցին մանդատից, բայց համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդավծի, ավագանու նիստերին ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել նիստին, ելույթներ ունենալ և պատախանել հարցերին»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա հայտնեց, որ իրենք խմբակցությունը դիմել է, որպեսզի ես մանակցեմ և ելույթ ունենամ, բայց դիմումը մերժել են։

«Մերժման հիմնավորումը շատ տարօրինակ է, ասվում է, որ կա ինչ-որ մի տարօրինակ և ապօրինի փաստաթուղթ, որը կնքվել է քաղաքապետարանի աշխատակազմի և ՆԳՆ ՊՊԳՎ-ի միջև, որ ավագանու նիստերի ժամանակ բացի ավագանու անդամներից և աշխատակազմից այլ անձ չի կարող մուտք գործել Երևանի քաղաքապետարանի շենք»,- ասաց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր