03:54:41

«Գոհունակության ցուցանիշով»՝ ոստիկանությունը առաջ է անցել իրավապահ համակարգի մարմիններից

19:59, 11 մարտ 2024 Հասարակություն

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ կատարված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հետազոտության արդյունքներով՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով Ոստիկանությունը բարելավել է իր դիրքերը՝ իրավապահ համակարգի մարմիններից շարունակելով մնալ առաջինը, հայտնում են ՆԳ նախարարությունից։ 

Կատարված հարցման արդյունքներով՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ մասնակցած անձանց 23 %-ը եղել են լիովին գոհ, 39 %-ը ավելի շուտ գոհ ՀՀ ոստիկանության աշխատանքից, 16 %-ը ավելի շուտ գոհ չի եղել, իսկ 3 %-ը դժվարացել է պատասխանել։

Ընդհանուր առմամբ գոհունակության ցուցանիշը կազմել է 62 %՝ 2023 թվականի մարտ ամսին իրականացված հետազոտության արդյունքների համեմատ աճելով 4 %-ով։

Հետազոտությունն իրականացվել է «Բրեվիս» ընկերության կողմից։ Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներ, որոնց ընտրանքը որոշվել է ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31