00:00:00

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ

16:45, 11 մարտ 2024 Աշխարհ

ՆԱՏՕ-ն չի նախատեսում Շվեդիայի հաշվին ընդլայնել դաշինքի այն անդամների թիվը, որտեղ միջուկային զենք է տեղակայված: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների թիվն ընդլայնելու պլաններ չունենք: Մենք նաև մշտապես գնահատում ենք մեր ուժերի կարողությունը, և ներկայում պլաններ չունենք Շվեդիայում նոր մարտական ​​խմբերի առնչությամբ», - ասել է նա:

Ըստ Ստոլտենբերգի, եթե մի օր նման անհրաժեշտություն առաջանա, ապա Շվեդիան ինքը պետք է որոշում կայացնի։ «Շվեդիան անկախ երկիր է, որն ինքն է որոշումներ կայացնում։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի փոխի Շվեդիայի իրավունքը և ունակությունը՝ ասելու «ոչ» միջուկային զենքի տեղակայմանը», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել մարտի 11-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր