ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, խոսելով Ուկրաինայում խաղաղ կարգավորման մասին, դիմում է Արևմուտքին, որն Ուկրաինան օգագործում է որպես գործիք իր նպատակներին հասնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես դա տեսնում եմ այսպես. Հռոմի Պապը խնդրում է Արևմուտքին հրաժարվել իր հավակնություններից և ընդունել սխալը», - ասել է Զախարովան ANSA-ին տված մեկնաբանությունում:
«Ռուսաստանը երբեք չի արգելափակել Ուկրաինայի հետ բանակցությունները»։
Նրա կարծիքով, Ֆրանցիսկոսը դիմում է ոչ թե Կիևին, այլ Արևմուտքին բանակցություններ սկսելու կոչով։