Հանրապետության տարածքում մարտի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևանում մարտի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։