00:00:00

Դրանք իմ վերջին ընտրություններն են լինելու. Էրդողան

12:16, 09 մարտ 2024 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրություններն իր համար վերջինն են լինելու գործող օրենսդրության համաձայն։

«Ինձ համար սա եզրափակիչն է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով տրված լիազորությունների շրջանակում։ Արդյունքում գործերը կփոխանցվեն իմ եղբայրներին, ովքեր կգան ինձնից հետո», - ասել է Էրդողանը։
 

2023 թվականին Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթեց երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 52,18 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոս։ Մասնակցությունը կազմել էր 85,71 տոկոս։

Ըստ ընտրությունների արդյունքների՝ Էրդողանը ստացել է երկիրը հինգ տարի կառավարելու իրավունք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր