ՈՄԱ-ն շնորհավորել է կանանց և աղջիկներին՝ Մարտի 8-ի տոնի առթիվ․
«Առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ.
Սիրելի՛ մայրեր, կանայք, աղջիկներ, ՈՄԱ-ն սրտանց շնորհավորում է բոլորիդ: Թող ներդաշնակությունը, բարին և խաղաղը մշտապես ուղեկցեն ձեզ:
Այս օրը ապացույցն է այն բանի, թե որքան պայքարող և կամքի մեծ ուժով անհատականություն կարող է լինել կինը:
Նա և՛ս կարող է պաշտպանել իրեն, իր իրավունքները, կոտրել կարծրատիպեր, հասնել մասնագիտական այն ոլորտներ, որոնք, թվում է, միայն տղամարդկանց համար էին:
Կինը կարող է լինել լավ կին, մայր, բժիշկ, իրավաբան, զինվոր...
Մեր պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ որքան ուժեղ է հայ կինը։ Եվ որքան վեհ է հայ կնոջ՝ ազգային արժեքներն ու հայրենյաց ավանդները պահպանելու, հայրենասեր զավակներ մեծացնելու անժխտելի առաքելությունը:
Ժամանակն է, որ հայ հասարակությունն ունենա պատրաստված, մարտունակ կանայք/աղջիկներ, որոնք կկարողանան անհրաժեշտ պահերին պաշտպանել և՛ իրենց, և՛ իրենց հարազատներին, և հայրենիքը սուրբ»։