00:00:00

«Չեկիստի» օրը դարձնում են «նիկոլի» օր․ Գեղամ Մանուկյանը՝ ԱԱԾ ծառայողի օրվա փոփոխության մասին

22:27, 07 մարտ 2024 Բլոգ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարության նոր որոշմանը՝ համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայողի օրը Հայաստանում այսուհետ կնշվի ոչ թե դեկտեմբերի 20-ին, այլ հունվարի 8-ին․

«Այսօր լայն տարածում գտավ տեղեկությունը, թե կառավարությունը նախաձեռնել է օենսդրական փոփոխություն, որով առաջարկվում է ՀՀ անվտանգության մարմինների աշխատողի օրը նախկինում նշվող դեկտեմբերի 20-ի փոխարեն դարձնել հունվարի 8-ը։ Դեռ տարիներ առաջ էր այդ գաղափարը քննարկվում, կար անգամ մասնագիտական հիմնավորում, որ «խորհրդային չէկայի» օրվա փոխարեն այլ օր դառնա հայ հետախույզի օրը։

Բայց հիմա պարզվում է, այս լարված շրջանում կառավարության դարդ ու ցավը հենց մասնագիտական օրվա փոփոխությունն էր։ Բոլորը գրում են, թե կառավարությունը հրաժարվում է դեկտեմբերի 20-ից, իբրեւ չէկայի օր, ու չեն էլ մանրամասնում, թե ինչու հունվարի 8։

Պարզվում է այդ օրվա առաջարկի պատճառը 2024-ին նախագահի վավերացրած օրենսդրական մի փաթեթն էր, որով փոփոխություններ են կատարվել անվտանգության մարմինների ղեկավար կազմերի ձեւավորման հարցում։ Ոչ էական փոփոխություններ, ավելի ճշիտ ԱԱԾ կազմի քաղաքացիական անձանց նշանակում, որն այս իշխանությունների համար անկյունադարձային է իբր թե։

Այդպես լավ չէ, կարող էին հունվարի 8-ը դարձնել Փաշինյանի անվան ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր։ Պատահական չէ, նախաձեռնության հեղինակը վարչապետի աշխատակազմն է, ոչ թե ԱԱԾ-ն։

Այս տրամաբանությամբ սրանք Հանրապետության հիմնադրման օրը դարձնելու են հունիսի 1-ը՝ Նիկոլի ծննդյան օրը։

Դեռ ԱԺ պաշտպանության հանձնաժողով հարցը գալու ժամանակ մանրամասն կխոսեմ այս առաջարկի ցնորականության մասին։

Հիմա միայն հավելեմ, որ տարիներ շարունակ հարցը քննարկվել է, եղել է մասնագիտական հիմնավորում, որ մեր Հանրապետության անվտանգության մարմինների սկզբնավորման օր տրամաբանական է հաշվել Հայաստանի առաջին հանրապետությունից, երբ դեռ «...1918 թ.-ի օգոստոսի 13-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը լսում է ռազմական նախարարության` իրեն միջոցներ բաց թողնելու միջնորդության մասին` ծածկելու(ի շարս այլ ուղղությունների) ... հետախուզության... վրա ծախսված գումարները»:

Հարգարժան գիտնականների հարյուրավոր էջերով փաստարկներն ու հիմնավորումները դեռ առիթ կունանանք հանձնաժողովում ներկայացնել եւ փորձել փաստել, որ ենթադրաբար աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող նախաձեռնության նպատակը հիմնազուրկ է եւ չունի ազգային-պետական հենք»,- գրել է պատգամավորը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր