00:00:00

Արցախի ղեկավարությունը Բաքվի բանտում է․ Փաշինյանը այս ամիսներին գեթ մեկ անգամ չխոսեց նրանց մասին

18:38, 06 մարտ 2024 Բլոգ

Մոտ վեց ամիս է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է Բաքվում։ Եվ այս վեց ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը գեթ մեկ անգամ չի խոսել այս մասին՝ ո՛չ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ, ո՛չ միջազգային այլ հանդիպումների ընթացքում, ոչ էլ Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, բառացիորեն ամեն-ամեն ինչից, բացի Բաքվում գտնվող գերիներից։

Այս մարդկանց նկատմամբ կարելի է և պետք է ունենալ տարբեր կարծիքներ, տալ տարբեր գնահատականներ, այդ թվում իրավական, իրենց քաղաքական և աշխատանքային գործունեության համար, սակայն մի բան աներկբա է՝ այս մարդկանց տեղը Հայաստանի Հանրապետությունում է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ»,- գրել է Թանդիլյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր