00:00:00

Բռնի տեղահանված յուրաքանաչյուր անձի հատկացնել 5 մլն դրամ՝ անվերադարձելիության սկզբուքնով. «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման» նախաձեռնության բաց նամակը՝ կառավարությանը

11:46, 06 մարտ 2024 Սոցիալական Հայաստան

«Արցախի ժողովրդի կարիքների ապահովման» նախաձեռնությունը բաց նամակ է ուղղում ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման ծրագրերի վերբերյալ՝ հստակ առաջարկներ անելով։

«Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա՝ նամակին միացել են արցախյան տասնյակ կազմակերպություններ, որոնք այս պահին 32-ն են։

«Այս պահին գլխավոր գործողությունը եղել է բաց նամակ հայտարարությունը՝ ուղղված ՀՀ կառավարությանը և նաև դրան զուգահեռ ստորագրահավաք ենք մեկնարկում՝ հորդորելով մեր հայրենակիցներին, Արցախից և ոչ Արցախից՝ ստորագրել, եթե համաձայն են հայտարարության տեքստին»,-ասաց նա։

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը ներկայացրեց հայտարարությունում տեղ գտած պահանջներն ու առաջարկները։

Ըստ նրա՝ ծրագիրը հնարավորինս պետք է իրականացնել Արցախի համայնքների պահպանման սկզբունքով։ «Իրականացման ժամկետ սահմանել 2 տարի՝ ակտիվ ներգրավելով միջազգային և սփյուռքի ֆինանսական ռեսուրսներ։ Բնակարանային անշարժ գույք ձեռք բերելու նպատակով Արցախից յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն դրամ, որը համապատասխանում է մարզային բնակարանների երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին՝ անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով արցախցիների ծանր վիճակը»,-թվարկեց նա։  

ՀԿ նախագահը նշեց, որ ծրագրով պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ՝ այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ իրացման ծրագրերին։ «Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի հատկացումները, յուրաքանչյուր ընտանիքի՝ ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափով ֆինանսական աջակցություն՝ գույք ձեռք բերելու համար։ Լրացուցիչ արտոնություն՝ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամություն ունեցողների համար, նախատեսել նաև համակարգային լուծումներ՝ բռնի անձանց հյուրընկալ համայնքներում կայուն զբաղվածություն ապահովելու համար»,-ասաց նա։

Արմեն Ասրյանը նշեց, որ այլ մանրմասներ կներկայացնեն հանրային քննարկումներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր