00:00:00

Հնդիկից շորթմամբ կաշառք վերցնելու գործով ԱԱԾ պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվել

08:36, 06 մարտ 2024 Մամուլ

Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Կաուշիկից շորթմամբ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող ԱԱԾ պաշտոնյաներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, թեև դեպքը բացահայտվել է շուրջ 5 տարի առաջ, գործը դատարանում է 2019թ․-ից։ Հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Քրեական գործը նախ գտնվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի վարույթում, թեև տուժողի թարգմանչի բացակայության և այլ հանգամանքներով պայմանավորված նիստերը պարբերաբար հետաձգվել են, այդուհանդերձ 2,5 տարվա ընթացքում գործն, ի վերջո, հասել է դատաքննության փուլին, սակայն դատավորի՝ Վերաքննիչ դատարան տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված այն 2022թ․ դեկտեմբերի 9-ին վերամակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Նրա վարույթում գործով մեկ նիստ է եղել, 2023թ․ փետրվարի 23-ին Մնացական Մարտիրոսյանը որոշել է գործն, ըստ ընդդատության, ուղարկել Հակակոռուպցիոն դատարան ՝ հետագա քննության։ Այս դատարանում ևս գործի քննությունը սկսվել է սկզբից, սակայն մեկ տարվա ընթացքում դատարանում դեռևս չեն հետազոտել ապացույցները։

Առաջիկա նիստերին դատարանն արդեն կանցնի ապացույցների հետազոտմանը։ Փաստացի՝ շուրջ հինգ տարի գործը դատարանից դատարան է տեղափոխվել և այդպես էլ հանգուցալուծման չի հասել։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր