Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստին մասնակցելու շրջանակներում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Բայրամովը հոխորտացել է, թե «սպառազինման ուղղությամբ Հայաստանի ջանքերը սպառնալիք են խաղաղության գործընթացի համար»: Ադրբեջանի ԱԳ նախարարը Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը «սպառնալիք» է որակել նաև երրորդ կողմերի ներգրավումը խաղաղության գործընթացին։