00:00:00

Ադրբեջանում խոստովանել են՝ իրենց վարձկաններն Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ

17:45, 05 մարտ 2024 Աշխարհ

Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը խոստովանել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ ադրբեջանցիներ են կռվում։ Նա նույնիսկ պաշտոնական տվյալներ է հնչեցրել։

 

«Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պաշտոնական տվյալներով՝ Սիրիա մարտական գործողություններին մասնակցելու մեկնած ադրբեջանցիների թիվը գերազանցել է 1000-ը։ Նույնպիսի պատկեր է Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Մեզ համար ցավալի է, որ ադրբեջանցիները երկու կողմից կրակում են միմյանց վրա»,- ասել է նա։

 

 

 Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Կիևը օտարերկրացի վարձկաններին որպես «թնդանոթի միս» է օգտագործում, նրանք ոչնչացվում են ռուսական զորքերի կողմից։ Գումարի դիմաց Ուկրաինայում կռվող վարձկաններն իրենց հերթին տարբեր հարցազրույցներում դժգոհում են, որ ուկրաինական կողմն իրենց գործողությունները լավ չի համակարգում, իսկ ողջ մնալու հավանականությունը քիչ է։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր