00:00:00

«Շատ շուտ մոռացանք և ուրացանք մեր հերոսներին, ում շնորհիվ դեռ ապրում ենք»․ Քանաքեռ-Զեյթուն բուժկենտրոնի պատից հանել են հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը

22:26, 04 մարտ 2024 Հասարակություն

44-օրյա պատերազմում անմահացած հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի գրառումը․

 

«15.02.2021թ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը անվանակոչվեց որդուս՝ աշխարհին հայտնի դարձած հրետանավոր, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով։ ԵՎ հենց այդ բաժանմունքում էլ բուժվել են 200-ից ավելի զինվորներ։

 

Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և անակնկալի գալով տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝ որդուս նկարով վահանակի հետ միասին։

 

Աշխատակիցներից փորձեցինք տեղեկանալ, թե որտե՞ղ է բաժանմունքը՝ վահանակի հետ միասին։ Ոմանք ասացին՝ բաժանմունքը տեղափոխվել է (որը այդպես էլ չգտանք), մի քանի կեղծ ու դիմակավոր աշխատողներ զարմացան և ասացին՝ էստեղ վահանակ չի եղել, որին ի պատասխան մենք ցույց տվեցինք վահանակի տեղը պատի վրա, որտեղ երևում էին վերջինիս անցքերը։ Իսկ վահանակի ներքևի հատվածում, որտեղ միշտ թարմ ծաղիկներ էին լինում, թափված էր պարկով աղբ։

 

Հ.Գ. Ես Հայի պայքարող տեսակ եմ։ Այս նկարներով առայժմ կեզրափակեմ…

 

Շատ շուտ մոռացանք և ուրացանք մեր հերոսներին, ում շնորհիվ դեռ ապրում ենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր