Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ էլ վարչապետը նշանակում է կատարել.
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»։